Ավազակային հարձակում Նոր Խարբերդում. Դիմակներով ու դանակի սպառնալիքով հափշտակել են 60-ամյա կնոջ գումարն ու զարդերը
SOCIETYԱրարատի մարզում, օգոստոսի 18-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 60-ամյա Հռիփսիկ Գ.-ի տուն են մտել 2 դիմակավորված անձինք, այնուհետեւ բռնի ուժով նրան մտցրել են տուն եւ դանակի սպառնալիքով պահանջել գումար, ոսկյա զարդեր, այնուհետ տունը տակնուվրա անելով՝ այնտեղից հափշտակել են տարեց կնոջ մոտ եղած 100 դոլարը եւ ոսկյա ու արծաթյա զարդեր։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, փաստի առթիվ քննիչ Գաբրիելյանի որոշմամբ ավազակային հարձակման հատկանիշով հարուցվել քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



