Լավրովն օգոստոսին հնարավոր է այցելի Պարսից ծոցի տարածաշրջան
INTERNATIONAL NEWSՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հնարավոր է օգոստոսին այցելի Պարսից ծոցի տարածաշրջան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ում աղբյուրը:
«Նախապատրաստվում է ՌԴ ԱԳ նախարարի այցը Պարսից ծոցի տարածաշրջան, որը հնարավոր է տեղի ունենա մինչ այս ամսվա վերջ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ամռանը Պարսից ծոցի երկրների հարաբերությունները կտրուկ սրվել են: Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և նրանց աջակցող Եգիպտոսը հունիսի սկզբներին խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ և դադարեցրել պաշտոնական Դոհայի հետ բոլոր կապերը՝ վերջինիս մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու ու իրենց ներքին գործերին միջատելու մեջ:
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
3
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
4
IDBank and Idram participate in Career City Fest
5
Unibank issues USD bonds with a 5.6% yield



