Կարլո Անչելոտիին արգելվել է ծխել «Բավարիայի» մարզաբազայում
SPORT«Բավարիայի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին արգելվել է ծխել մյունխենյան սուպերակումբի մարզաբազայում: Այդ մասին պատմել է «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը, փոխանցում է Sky Sport-ը:
«Ես խնդրեցի Անչելոտիին չծխել մարզաբազայում: Իհարկե, նա համաձայնեց: Կարլոն իսկական պրոֆեսիոնալ է»,- ասել է Սալիհամիջիչը:
«Դա միայն դրական կազդի իմ առողջության վրա: Կինս գոհ է»,- նշել է Անչելոտին:
Տիտղոսակիր մարզիչը ծխում է 25 տարեկանից, մեկ անգամ թողել է մի քանի տարով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



