Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


Էնջլ Մարտիրոսյան. «ԱՄՆ տեղափոխվելը իմ կյանքի ամենաճիշտ որոշումն էր»

LIFE

Դերասանուհի, երգչուհի, իսկ վերջին շրջանում ռեժիսորի մասնագիտությամբ զբաղվող Էնջլ Մարտիրոսյանն արդեն չորս տարի է՝ բնակվում է ԱՄՆ-ում: Մեր վերջին զրույցից երկու տարի է անցել. թեման դերասանուհու ֆոտոշարքն էր, որ ներկայացրինք BlogNews.am-ի ընթերցողին: Էնջլն այս անգամ էլ նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է BlogNews.am-ին և խոսել իր գործունեության մասին: Sed S Photography-ի հետ սա նրանց առաջին աշխատանքն է , միասին դեռ վաղուց էին ուզում աշխատել: Էնջլն ասում է, որ շեշտը դրել են գեղեցիկի և նրա հոգեվիճակի վրա: Դիմահարդար՝ Armina Allure, վարսահարդար՝ Alina’s Total Makeover, զգեստը՝ Գայանե Մարտիրոսյանի:  

«Մոտավորապես չորս տարի է, ինչ ԱՄՆ-ում եմ, և սա իմ կյանքի ամենաճիշտ որոշումն էր: Իմ ձգտումները և նպատակները շատ են, բայց կարող եմ վստահ ասել, որ ճիշտ ճանապարհի վրա եմ: Այն փորձությունները, որոնց միջով անցել եմ և դեռ անցնում եմ, վստահ եմ՝ կբերեն նրան, ինչին ես ձգտում եմ»:

Վերջին շրջանում դերասանուհին, բացի ֆիլմում նկարահանվելուց, զբաղվել է նաև ռեժիսորի աշխատանքով. ասում է՝ այդ գործով դեռ մանկուց է ցանկացել զբաղվել. «Երբեք նման հնարավորություն չէր ընձեռնվել, բայց երկու տարի առաջ մեր ֆիլմի պրոդյուսեր Դավիթ Ադամյանը վստահեց ինձ և տվեց այդ հնարավորությունը, ինչը բավականին անսպասելի էր ինձ համար: Նկարահանվող ֆիլմը ընթացքի մեջ էր, և ես պետք է շարունակեի այն, այսինքն՝ հնարավորություն չունեի սխալվելու: Ինձ օգնեց այն փորձը, որը ես ձեռք էի բերել նկարահանումների հրապարակում: Կարծում եմ՝ ստացվեց, որովհետև հանդիսատեսի արձագանքն իսկապես դրական էր»:

Էնջլի մայրը՝ Լուսինե Մարտիրոսյանը, հայտնի ռեժիսոր է, ով դստեր աշխատանքները տեսնելիս դրական արձագանք է տվել. «Պետք է ասեմ, որ մայրս, լինելով ռեժիսոր, միանգամից վստահեց ինձ։ Կարծում է, որ զգում եմ այդ աշխատանքը: Սա մի աշխատանք է, որը ինչքան էլ տեխնիկական բարդություններ ունի, նաև արվեստ է, որ պետք է ներսիցդ լինի: Բավականին բարձր գնահատական եմ ստանում նրանից՝ ինչ-որ տեղ անսպասելի ինձ համար: Իհարկե, կան բարդ տեսարաններ, որ պարտադիր խորհրդակցում եմ մայրիկիս հետ, բայց կարծում եմ՝ նրա ձեռագիրն ինձ վրա ազդեցություն թողել է»:

«Ի վերջո, ռեժիսո՞ր, թե՞ դերասանուհի» հարցին պատասխանում է՝ երկուսին էլ հատուկ պատասխանատվությամբ է մոտենում. «Իրականում երկուսը շատ տարբեր են․ եթե դերասանուհի ես, պետք է կարողանաս լիարժեք փոխանցել խաղդ, բայց երբ ռեժիսոր ես, քառակի պետք է վերապրես այն, ինչ կատարվում է ֆիլմում, օգնես դերասանին, որ բացվի և լավ ներկայացնի կերպարը: Ես երկուսն էլ յուրովի եմ սիրում»:

Էնջլը համոզված է, որ դերասանը պետք է խաղա ցանկացած տեսարանում. «Ես ունեցել եմ բավականին բարդ տեսարաններ, որոնց համար շնորհակալ եմ, քանի որ սիրում եմ փորձություններ հաղթահարել: Բաց տեսարանները համարձակ չես կարող ասել, քանի որ դա դերասանի մասնագիտությունն է: Մարմնի մասերը ցույց տվող տեսարաններ ես չեմ ունեցել, իսկ համբույրի տեսարաններ ունեցել եմ. ամբողջ աշխարհում դա նորմալ է համարվում, և չկան հոլիվուդյան դերասաններ, ովքեր չխաղան նման տեսարաններում: Խաղիս մասին երբեք բացասական արձագանքներ չեմ ստացել, քանի որ նշանակություն ունի, թե ինչ կերպարում ես խաղում: Վերջին ֆիլմում կերպարս բացասական էր, բայց, ըստ սցենարի, հետո բարի է դառնում: Անգամ երբ բացասական կերպարում էի, վատ մեկնաբանություններ չեմ լսել»:

Էնջլը շուտով երաժշտական նոր աշխատանքներ էլ կներկայացնի. «Ունեմ երաժշտական գործեր, որոնք արել եմ: Դրանք կլինեն սկզբում մեր հանդիսատեսի համար, բայց կփորձեմ այնպիսի մի բան անել, որ Ամերիկայում էլ իր տեղը գտնի: Կանեմ հայերեն և անգլերեն տարբերակով, բայց հիմա մանրամասներ չեմ կարող ասել»:

Անձնական կյանքի մասին չի խոսում. ասում է՝ ցանկացած հարցի կպատասխանի, բայց անձնական հարցերին չի պատասխանում. «Համարձակ կանանց համար, իհարկե, միշտ էլ դժվար է, բայց ուժեղները հաճախ գտնում են ուժեղներին, կարծում եմ՝ մարդիկ միշտ գտնում են իրենց տեսակին»:

Իր անձնական կյանքի մասին չի խոսում, բայց մայրիկի կյանքում եղած փոփոխության մասին այսպես արտահայտվեց. «Մայրս շատ ուժեղ կնոջ կերպար է՝ բավականին լավ և դրական գծերով: Նրա համար ես միշտ ցանկացել եմ լավագույնը և ես միշտ ցանկացել եմ տեսնել նրան երջանիկ: Նա ինձ համար թե՛ ընկեր է, թե՛ մայր: Ես նրա կողքին եմ ցանկացած հարցում, և ինձ համար կարևոր է, որ նա երջանիկ լինի»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Սկզբնաղբյուր կայքը՝ blognews.am

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience