Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչ անել, երբ խանդը կրծում է հոգիդ

LIFE

Խանդողների 2 տեսակ կա. 
*Առաջին տիպի խանդողները նրանք են, ովքեր համակերպվել ու խոստովանում են, որ խանդոտ են: Ընդ որում, նաեւ պարծենում են դրանով՝ հիմնավորելով, որ դա բնական, բնազդային է, պնդում են, որ իրենց մոտ ուղղակի շատ է զարգացած սեփականատիրական զգացումը եւ այլն:

*Երկրորդ տեսակի խանդողներն ամեն կերպ փորձում են խուսանավել այդ որակումից՝ գիտակցելով, որ դրական բնութագրերից չէ իրենց հոգեբանական դիմագծի, կերպարի համար: Այդ երեւույթի անունը դնում են «անվստահություն շրջակա միջավայրի սեռաակտիվ օբյեկտների նկատմամբ», «անվստահություն ստեղծված իրավիճակի նկատմամբ», «դիմացինի առիթ տալ» եւ այլն: Խանդի անունը դնում են ինչ ասես, բացի հենց խանդը: 

 
Լուսի Քոչարյանը
 

Ի դեպ, կարծում եմ՝ առաջին տեսակի հետ շատ ավելի հեշտ է առնչվել. միշտ պարզ է՝ ինչ է սպասելի նրանցից, ինչը՝ ոչ: Գոնե խաղի կանոնները հայտնի են, խաղի ընթացքն անկանխատեսելի չէ, տհաճ անակնկալներ գրեթե չեն լինում: 

Խանդի մասին միֆերի ցանկը


Միֆ 1. «Եթե ամուսնուդ խանդելու առիթ ունես, սխալը քո մեջ փնտրիր եւ ուղղիր»:
Այս դիրքորոշումն ինձ մայրիկություն է հիշեցնում: Մայրիկություն՝ դեռահաս երեխայի նկատմամբ: Կինը կողակցի, օրինակ, դավաճանությունը կամ կնամոլությունը վերագրում է իր թերի աշխատանքին՝ «մի բան այն չեմ անում, այ, հիմա կուղղ(վ)եմ, ու ամեն բան լավ կլինի»: Նման կանայք հաճախ ֆինանսներ, էներգիա, էմոցիաներ են ծախսում՝ գեղեցկության սրահներն ու մարզադահլիճները սանրելով, նույնիսկ պլաստիկ վիրահատություններ անելով: Եթե այս ամենը նրանց  ուրախություն է պարգեւում, օքեյ: Բայց հուսալ, որ այս ամենի արդյունքում ամուսինը կդադարի շուրջը նայել, դավաճանել, անիրատեսություն է: Ամենամեծ աղետներից է, երբ խանդող կնոջը խորհուրդ են տալիս ուսումնասիրել ամուսնու ուշադրությունը գրավող մրցակցուհիներին ու հասկանալ՝ ինչը չի բավականացնում նրան: Կինը հիմարաբար սկսում է փոխել իրեն ու բոլորովին կորցնել սեփական դեմքը: Այսպիսի տխուր պատմությունները սովորաբար 2 ավարտ են ունենում. կամ տղամարդն է՛լ ավելի է հեռանում արհեստական կերպար ձեռք բերած կնոջից, կամ կինը սկսում է զզվել ամուսնուց, քանզի բարդ է չզզվել նրանից, ում պատճառով մենք ստիպված ենք մեզ լրիվ այլ մարդու տեղ դնել:

Միֆ 2. «Խանդը կանցնի, եթե ամեն րոպե իմանաս՝ որտեղ է ամուսինդ եւ ում հետ»:

Իրականում, որքան մեծ է հսկողությունը, այնքան այն հոգնեցնող, ձանձրացնող ու վանող է: Այս կերպ խանդն արտահայտող, հսկող, ստուգող, հոգնեցնող կինն ավելի ու ավելի է խրվում խնդիրների մեջ: Որովհետեւ բացի խանդելու իրական առիթներից, կինն այս «բռնեցրու ինձ, թե կարող ես» խաղից թունդ գրգիռ է ստանում: Էմոցիոնալ ցնցումներ՝ սկսած այն պահից, երբ ոչ հեռախոսով, ոչ սոցցանցերով կողակիցը հասանելի չէ, մինչեւ այն պահը, երբ տուն է գալիս ու համբուրում: Այս ամենը խանդը թմրանյութ է դարձնում:

Միֆ 3. Խանդը սիրո նշան է: Խանդը ոչ թե սիրո, այլ անինքնավստահության նշան է, եւ ուղղակիորեն կապ չունի ոչ մի զուգընկերոջ հետ: Պարզապես, իքս զուգընկերոջ կողքին դու քեզ ավելի ինքնավստահ ես զգում, իգրեկի կողքին՝ անինքնավստահ: Եթե խանդում ես, նշանակում է՝ համեմատում ես ինքդ քեզ այլ սեռակիցների հետ, ու այդ համեմատության մեջ տանուլ տալիս քո հատկանիշներով, քո աչքում:

Միֆ 4. Խանդում եմ ոչ թե զուգընկերոջս կամ կողակցիս, այլ սեռակիցներիս չեմ վստահում: 

Սեռակիցներիդ՝ այսինքն բոլոր նրանց, ովքեր ի վիճակի են գայթակղել զուգընկերոջդ: Իրականում, դու չես վստահում միայն ինքդ քո ուժերին՝ «ես այնքան վատն եմ պայմանականորեն, որ կողակցիս կարելի է շեղել»: Սա է խանդի մեխանիզմը, ավելի վեհ ու վսեմ բաներ իմաստ չունի փնտրել այստեղ:

Փաստորեն, ի՞նչ է խանդը.

Ներողություն եմ խնդրում բոլոր գաղափարական խանդողներից, բայց խանդը ցածր ինքնագնահատականի վառ արտահայտման ձեւ է: Որքան ցածր է ինքնագնահատականը, այնքան զանգվածային ու հիվանդագին է խանդը:
Ի դեպ, լինում են դեպքեր, երբ անձն ասում է՝ ես խանդոտ չեմ, նախկինիս չէի խանդում, իսկ այ, քեզ չեմ վստահում, որովհետեւ դու ինքդ ես կասկածների տեղիք տալիս: Նորից ամրագրենք՝ վստահել-չվստահելը կապ չունի: Պարզապես համարում ես, որ նախկինն արժանի է քեզ, իսկ ներկայի կողակցից դու որակով հետ ես մնում, ու նրան կարելի է գայթակղել-տանել: Այսքան բան:

Բացի վերը նկարագրված հոգեբանական մեկնություններից, խանդը նաեւ աշխարհի ամենաանտրամաբանական ու ոչ պրակտիկ արարողություններից է: Ինչո՞ւ: Որովհետեւ եթե կողակիցդ կողքիդ է, ուրեմն քեզնից լավին չի ուզում ու չի գտել: Եթե գտնի եւ ցանկանա գնալ, կգնա ամեն դեպքում՝ անկախ նրանից, թե դու օրական քանի անգամ հեռախոս կստուգես, ինչ խաչաձեւ հարցեր կտաս նրան բռնեցնելու համար, ինչ հագուստ թույլ կտաս հագնել, ինչը՝ ոչ: Եթե գնալու է, կգնա: Ո՞րն է իմաստը խանդի վրա այդքան էներգիա, էմոցիա ու ժամանակ ծախսելու:

Խանդը հարաբերությունների համար մեծագույն չարիք է, որքան էլ ձեզ ու դիմացինին հակառակը փորձեք համոզել: Ինչպես քաղցկեղն օրգանիզմի համար՝ իր կործանարար մետաստազներով: Դա ապացուցում են խանդի արդյունքները՝ լարվածություն, վիրավորանք, լաց, դեսպոտություն, անվերջ հաշվետվություններ եւ այլն: 

Կարելի՞ է արդյոք խանդը վերացնել


 Սեփականը՝ այո: Պետք կգան մեծ կամքի ուժ, «ոչ ոք ոչ ոքի չի պատկանում», «յուրաքանչյուր ոք իրավունք ունի սեփական ու անձնական տարածքի, կյանքի», «քո զուգընկերը սեփականությունդ չի դառնում միայն նրա համար, որ սիրում ես» հաստատումների գիտակցում:

Դիմացինի խանդը վերացնել երբեք հնարավոր չէ, որովհետեւ պատասխանատու չեք նրա բարդույթների ու ցածր ինքնագնահատականի համար: Նույնիսկ իմաստ չունի փորձել ու չարչարվել այդ ուղղությամբ: Այդպիսով դուք ոչ միայն չեք օգնում դիմացինին, այլեւ վնասում եք՝ նրա պատասխանատվության զգացումը թուլացնելով:

Լուսի Քոչարյան(Lucy Kocharyan)
BRAVO.am

 

 
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan