Անդրես Ինյեստան մտադիր է հեռանալ «Բարսելոնայից»
SPORT«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան մտադիր է հեռանալ կատալոնական ակումբից:
«Ես դեռ չեմ երկարաձգել պայմանագիրս «Բարսելոնայի» հետ: Հիմա ունեմ զգացումներ, որոնք նախկինում ծանոթ չէին ինձ: Բայց կարծում եմ՝ դա նորմալ է: Երեք տարի առաջ չէի կարող պատկերացնել, որ կցանկանամ հեռանալ: Հիմա մտադիր եմ հեռանալ, ինչը նախկինում չէի ծրագրի»,- 33-ամյա Ինյեստայի խոսքը մեջբերում է El Pais-ը:
Ինյեստան հայտարարել էր, որ չի քննադատում Նեյմարին ակումբը լքելու համար: Հայտնի է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւս դեռ չի երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, թեեւ նախատեսված էր, որ դա պետք է տեղի ունենար դեռ հուլիսին:
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



