Տնային պայմաններում պաղպաղակ պատրաստելու հեշտ եղանակ` ըստ Գեորգի Ավետիսյանի
GEOGRI AVETISYAN'S BLOGՔանի որ համապատասխան մարմինը այդպես էլ մեզ չներկայացրեց, թե որ պաղպաղակն է անվտանգ և չկեղծված, և որ շատերը ինձ են այդ հարցը տալիս, ինձ միայն մնում է մարդկանց տալ հետևյալ խորհուրդը՝
Բնական, անվտանգ և որակյալ պաղպաղակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
Կաթ՝ 1 լիտր (կամ խտացրած կաթ)
Կարագ՝ 100 գրամ
Շաքարավազ՝ 2 բաժակ
Կրախմալ՝ 1 թեյի գդալ
Ձվի դեղնուց՝ 5 հատ
Պատրաստման եղանակը:
Կաթը լցնում եք թավայի մեջ, դնում գազօջախին և անմիջապես ավելացնում կարագը: Թողնում եք, որ կաթը եռա, իսկ այդ ընթացքում մեկ ուրիշ տարայի մեջ հարում եք շաքարավազը, կրախմալը և ձվի դեղնուցներն այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված: Ստացված խառնուրդին աստիճանաբար ավելացնում եք կաթ այնքան, մինչև ստացվի թթվասերի խտությամբ զանգված: Ստացված զանգվածն աստիճանաբար ավելացնում եք եռացող կաթին և սպասում, մինչև նորից եռա: Գազօջախի վրայից վերցնելուց հետո տարան տեղադրում ենք սառը ջրով լի թասի մեջ և խառնում այնքան, մինչև սառչի: Գրեթե պատրաստի պաղպաղակը տեղադրում եք սառնարանի մեջ (ցանկության դեպքում կարող եք նաև ձևավոր տարայով տեղադրել) և սպասում այնքան, մինչև պնդանա և սառչի: