Գիտնականները բացահայտել են, թե ինչու է կետչուպն այդքան համեղ
LIFEՃապոնացի հետազոտողները պարզել են, որ կեչուպով համեմված ուտելիքները ավելի համեղ են լինում և մեծացնում են ախորժակը։
Ուսումնասիրելով կետչուպի բաղադրությունը, հետազոտողները մատնացույց են արել նրա քաղցրությունը, որը էներգիա է հաղորդում։ Փորձագետների կարծիքով, մթերքի աղի համը ազդում է մարմնի բջիջների բնականոն գործունեության համար կարևոր էլեկտրոլիտների գործունեության վրա:
Այնուամենայնիվ, կետչուպում ամենակարևորը, ըստ ճապոնացի հետազոտողների, անորսալի համն է, որն ազդարարում է մթերքի անվտանգության և թունավոր նյութերի բացակայության մասին։
Ինչպես հայտնի է, կետչուպի բաղադրության մեջ մտնում է նատրիումի գլուտամատ, որի վերաբերյալ մի շարք հետազոտություններ են իրականացվում։
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
4
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan



