Անհայտ անձինք հարձակվել են ֆիլիպինյան գյուղի վրա. ինը մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSԵրկուշաբթի զինված մարդկանց խումբը հարձակվել է Ֆիլիպինների Բասիլան նահանգի գյուղերից մեկի վրա։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը։
Հարձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով՝ շուրջ 05։30-ին։ Մահմեդական Մինդանաո ինքնավար շրջանի ոստիկանության ներկայացուցիչ Ռեուբեն Թեոդոր Սինդակը հայտարարել է, որ զինված տղամարդիկ գյուղ են մտել, սկսել են կրակել մարդկանց ուղղությամբ եւ այրել տները։ Նրա խոսքով՝ հարձակմանը 50 մարդ է մասնակցել։ Ոստիականությունը դեռ չի պարզել, թե ո՞վ կարող է կանգնած միջադեպի հետեւում։
Տարածաշրջանում գործող դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել պատասխանատվությունը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



