Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Երբ դատարկախոսում են աստղերը․ Շուշան Երիցյան

LIFE

Քանի որ մեր աստղիկների մոտ հերթական սեզոնային սրացումն է սկսել ու իրար հերթ չտալով հարցազրույցներ են տալիս, այն էլ այնպիսի մի վեհ դիրքերից, որ քեզ թվում է, որ խոսողը Կոնֆուցիոսի ու Սոֆի Լորենի հիբրիդ է, որոշել եմ ես էլ մի յուրահատուկ խորագիր սկսել, որը կարելի է անվանել «Երբ տուֆտում են դատարկախոսում են աստղերը»։ Խորագրիս առաջին զոհն էլ հերոսն էլ թող լինի հայտնի չգիտեմինչ դերասանուհի ու մոդել Շուշան Երիցյանը, ով օրերս հարցազրույց էր տվել այն մասին, թե բնավորության ինչպիսի գծեր չի սիրում տղամարդկանց մեջ։

Картинки по запросу Շուշան Երիցյան

Ըստ էության, հարցազրույցը տեղով իսկ զավեշտ է, բայց եկեք կետ առ ետ ծանոթանանք պլաստմասսայի ինդուստրիայի ձեռքբերումների այս մարմնավորման մտքի գոհարների հետ։

Շուշան Երիցյանն ու հարաբերականության տեսությանը

«Հումորի զգացում չունեցող տղամարդ։ Չեմ սիրում, երբ տղամարդը հումորի զգացում չի ունենում։ Նման տղամարդու հետ շփվելն անհետաքրքիր է։ Ինչպես Ալբերտ Էյնշտեյն է ասել` այն մարդիկ, որոնք հումորի զգացում չունեն, ինտելեկտուալ առումով զարգացած չեն։»

Похожее изображение

Տո ախր Շուշիկ ջան, աչոնիկ ջան, սուտը մեռնի՞, թե դու կյանքումդ Ալբերտ Էյնշտեյնի մտքերի հետ ես հաղորդակցվել, որ մի հատ էլ ցիտում ես։ Ախր հարաբերականության տեսությունը ենթադրում է, որ դու E=MC2 էյնշտեյնյան բանաձևը կկարդաս «Ե-ն հավասար է ՄՍ պուճուր երկուս», իսկ դու դրել ես ինտելեկտուալ առումներից ես խոսում։

Շուշան Երիցյանն ու սահմանափակությունը

Անգրագետ ու սահմանափակ մտածելակերպ ունեցող տղամարդ։ Այս կետն ինչ–որ չափով լրացնում է նախորդը։ Անգրագետ ու սահմանափակ մտածելակերպով տղամարդու հետ շփումը դառնում է անհետաքրքիր։ Դու իր հետ չես կարող ծավալվել տարբեր թեմաների շուրջ։ Շփման մեջ շատ կարևոր է, երբ տղամարդը ինտելեկտով հարուստ է լինում։

Картинки по запросу Շուշան երիցյան

Ինձ առավել հուզեց նամանավանդ այն հատվածը որտեղ Շուշիկը գանգատվուն է, որ անգրագետ ու սահմանափակ տղամարդկանց հետ չի կարողանում ծավալվել տարբեր թեմաների շուրջ։ Ո՞նց ասեմ․․․ ախր Շուշիկ ջան, ես ունեմ տագնապային զգացողություն, որ դու գրագետ ու անսահամանափակ տղամարդկանց հետ էլ առանձնապես չես կարող ծավալվել տարբեր թեմաների շուրջ․․․

Շուշան Երիցյանն ու ցուցամոլությունը

Ցուցամոլ տղամարդ։ Խելացի մարդիկ իրենց ավելի համեստ են պահում։ Հիմա շատ են հանդիպում այնպիսիք, որոնք իրենց չունեցածն էլ են փորձում են ունեցածի տեղ ցույց տալ։ Դա ինձ վանող ևս մեկ հատկանիշ է։

Երբ Շուշան Երիցյանը դժգոհում է ցուցամոլությունից, ես ակամայից հիշում եմ գեներալ Մանվելին ու նրա վերաբերմունքը՝ բռնության նկատմամբ։ Ինչպես շատ դիպուկ նկատել էր բեղվոր զորավարը, երբ ինքը բռնություն է տեսնում, մեջբերում եմ՝ «ուզում եմ սիլլել»։ Հիմա Շուշիկինն ա․ մարդ, ով ինչքան iPhone, մեքնեա, դուխի ու այլ թանկարժեք նվերներ է ստացել իր․․․ օրիորդապնդիչներից (ասում են՝ ջենթլմենի հայերեն տարբերական է), նույն պահին ինստագրամախառը ճպցնում ա սոցցանցերով մեկ, դրել պատմում ա, թե ինչ վատ բան  ա ցուցամոլությունը։ Մերկապարանոց հայատարարություններ անողի տպավորություն չթողնելու համար էլ պարզապես մի քանի լուսանկարներ տեղադրել Շուշանի ֆեյսբուքյան էջից․․․
Image may contain: indoor

No automatic alt text available.

Image may contain: phone

Շուշան Երիցյանն ու սոցիոպատիան

Ուրիշների կարծիքներին հետևող տղամարդ։ Չեմ սիրում, երբ տղամարդը կախված է լինում իր շրջապատի ու հարազատների կարծիքից։ Դա փաստում է, որ նա չունի անհատականություն։ Անհատականության բացակայությունն է պատճառը, որ տղամարդը չի կարողանում գտնել  իր երջանկությունը։

Հասկանո՞ւմ ես, Շուշիկ ջան, մարդը՝ լինելով սոցիալական էակ, չի կարող ամբողջովին մեկուսացվել սոցիումից ու լինել ինքնաբավ։ Դա դասական սոցիոպատիա է, երբ մարդը առհամարհում է հասարակական կարծիքը ու հակադրվում է դրան։ Ես որոշակի կասկածներ ունեմ, թե ինչ իրավիճակներից ելնելով է Շուշիկը տենց բան ասել, բայց եկեք քննարկենք մի օրինակ (բոլոր համընկնումները քննարկվող պերսոնաժի հետ զուտ պատահականություն են ու զուգադիպություն)։ Դիցուք՝ մի տղամարդ հանդիպում է մի կնոջ հետ ու նրա շրջապատը նրան անընդհատ ասում է, որ այդ կինը դուրս ընկածի մեկն է։ Կա տարբերակ, ոչ շրջապատը ոչ ադեկվատ է ու զրպարտում է խեղճին, բայց Շուշիկ ջան, երբեմն կանայք իրոք դուրս ընկած էլ են լինում ու շրջապատի սուրբ պարտքն է իրենց մտերիմի աչքերը բացելը և անհատականության ոչ մի խնդիր չկա դրանում։

Շուշան Երիցյանն ու բարձր ճաշակը

Անճաշակ ու ռաբիս տղամարդ։ Չնայած այս առումով ինչ–որ դրական շարժ եմ տեսնում, բայց դեռևս կան այնպիսի տղամարդիկ, որոնք անճաշակ ու ռաբիս են հագնվում։

Похожее изображение

Չէ, սխալ բան չի ասվում, ողջ հարցը նրանում է, թե ով է ասողը։ Ռուսներն այս կապակցությամբ իրենց հին ասացվածքը կհիշեին բառաչող կովերի մասին, իսկ ես պարզապես կասեմ, որ երբեմն ծիծակ կոշիկը էդքան ռաբիզ չի, ինչքան բոտեքսն ու պլաստմասսը, էլ չասեմ՝ տեղի-անտեղի сиськи-попки ցույց տալու մոլուցքի մասին։

Հետգրության փոխարեն

Շուշիկ ջան, մենք բոլորս էլ գիտենք, որ դու քյարթու ու ռաբիզ աղջիկ ես, ով սակայն ջանք, եռանդ ու դրամական միջոցներ չի խնայել սեփական ծյունինգի վրա (առավելապես՝ մարմնական) և կարողացել տնօրինել կյանքի ընձեռած հնարավորություններն անպես, որ այսօր հանրային պահանջարկ է վայելում։ Ի դեպ, դա դեռ կարելի է հարգել։ Բայց արի էդքանով էլ սահմանափակվի էլի, պետք չի հիմա էլ համոզել, որ ագնլիական արիստոկրատի քմահաճույքներով, Լամաների (կենդանիների չէ, տենց քրմեր կան, Շուշի՛կ ջան) ստոիկական փիլիսոփայությամբ հագեցած ու ահավոր բարձրաշխարհիկ դեմք ես։ Հարցազրույցներ էլ տուր, բայց եղի զուսպ, որ ամեն անգամ սենց չչախեն քեզ մեծ-մեծ փրթելու համար։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan