Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շարունակվում են
SOCIETY«Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 21-ին, ժամը 14.30-ի դրությամբ հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցում են 42 փրկարար ծառայող և անտառտնտեսության 16 աշխատակից: Մարվել են 20 ծխացող օջախներ:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից,Արարատի մարզում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Օգոստոսի 20-ին հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցել են 100 փրկարար ծառայող և անտառտնտեսության 10 աշխատակից: Արգելոցի տարածքում իրականացվել են 149 ծխացող օջախների և 5 ծխացող ծառի մարման աշխատանքներ:
Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության ոստիկանները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



