Yerevan, 03.November.2026,
00
:
00
BREAKING

Մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է 36.24 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

SOCIETY

 ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից օգոստոսի 14-18-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.56 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 28 որոշում և հաշվարկվել 36.24 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, բուսական աշխարհի պահպանության ոլորտում կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում 410.0 հազ. դրամի և հաշվարկվել է 35.63մլն. դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝ անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերված ապօրինի հատված 916 ծառի համար հաշվարկվել է 35018.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժինը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մ/ճ–ի կողմից կազմված անտառխախտման արձանագրությունների հիման վրա /ապօրինի հատվել է 6 ծառ/ կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 277.5հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնից ստացված արձանագրությունների հիման վրա /2 իրավախախտ ապօրինի հավաքել են ՀՀ Բույսերի կարմիր գրքում գրանցված 27 ջրաշուշան/ կայացրել է 160.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Լոռու տարածքային բաժինը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մ/ճ–ի կողմից կազմված անտառխախտման արձանագրության հիման վրա /ապօրինի հատվել է 2 ծառ/ կայացրել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 129.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման /հատվել է 1 ծառ/ 1 դեպքի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի մեկ որոշում և հաշվարկվել է 149.88հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման 1 դեպք: Իրավախախտը ենթարկվել է 50.0հազ.դրամի չափով վարչական տուգանքի և հաշվարկվել է 60.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման ռեժիմի խախտման համար կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 150.0հազ.դրամի և հաշվարկվել է 15.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս,որն է` Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կազմած արձանագրության հիման վրա մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 15.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կազմվել է վարչական տուգանքի 20 որոշում` 2000.0հազ.դրամի և հաշվարկվել է 592.6հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս,որից` Լոռու տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնից ստացված արձանագրության հիման վրա մեկ իրավախախտի նկատմամբ հաշվարկել է 3.6հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման դեպքի համար կայացվել է 100.0հազ.դրամի 1 որոշում և հաշվարկվել է 36.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի համար կայացվել է 100.0հազ.դրամի 1 որոշում և հաշվարկվել է 90.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության բաժիններից ստացված արձանագրությունների հիման վրա 18 իրավախախտի նկատմամբ կայացրել է 1800.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկել է 463.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառված նախկին պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.1մլն.դրամ:

 

 

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice