Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


10 պատճառ՝ ինչու է Կարիճների հետ հարաբերություն սկսելը լավագույն որոշումը, որ երբևէ կայացրել եք

LIFE

Soulpost.ru-ն ներկայացրել է 10 փաստ, թե ինչու է Կարիճների հետ հարաբերություն սկսելը լավագույն որոշումներից մեկը։

1. Ինտենսիվ են։ Կարիճները ապրում են ծայրահեղ առավելագույնի և նվազագույնի պայմաններում՝ առանց ոսկե միջինի։ Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ Կարիճը սիրահարվում է ամբողջ հոգով։ Կարիճներն անկախ են և կարիք չունեն մեկի, ով կօգնի իրենց ծաղկել։ Երբ նրանք ինչ-որ բան ցանկանում են, ոչինչ չի կարող կանգնեցնել նրանց՝ սեփական նպատակին հասնելու ճանապարհին, և, երբ Կարիճները հասնում են նրան, ինչի ձգտում էին, ամբողջ ուժով պահում են դա՝ դառնալով հավատարիմ, ուժեղ և վստահելի զուգընկեր։

2. Անվախ են։ Կարիճները չգիտեն, թե ինչ է նշանակում՝ «հանձնվել»։ Նրանք անհաջողություններից և հոգեկան ցավից չեն վախենում, սովոր են ամբողջությամբ խորասուզվել բարդ իրավիճակներում։ Կարողանում են սովորել՝ ինչպես է հարկավոր դուրս գալ բարդ իրավիճակներից՝ առանց որևէ մեկի օգնության։ Երբ հարաբերություններ ունեն որևէ մեկի հետ, սիրում են բախվել հարաբերությունների բարդ ընթացքին, քանի որ գիտեն, որ դրանց արդյունքում հարաբերություններն ավելի ամուր են դառնում։ Առաջին իսկ տհաճության դեպքում չեն փախչի։

3. Համաձայն չեն ունենալ ավելի քիչ, քան արժանի են։ Կարիճները կարճաժամկետ հարաբերությունների մեջ չեն մտնում, հարաբերություններ, որոնք ապագա չունեն։ Նրանք պաշտպանում են իրենց սիրտը, գնահատում են իրենց։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենք իրենց հետ ներքին պայքարի մեջ են մտնում, դառնում ավելի լավը և չեն ցանկանում իրենց նվիրել մեկին, ով չի հասկանում իրենց արժեքը։ Եթե Կարիճը ցանկանում է ձեզ հետ լինել, կարող եք ձեզ հաջողակ համարել, քանի որ նրա գլխում բազմաթիվ պատճառներ կան, թե ինչու եք լավ զուգընկեր։

4. Շատ բան հասկանում են ինտուիցիայով։ Կարիճները կարողանում են շատ բան հասկանալ ինտուիցիայի օգնությամբ և նկատում են այն, ինչ մյուսները բաց են թողնում։ Դա նրանց հաճախ օգնում է մյուսներից մեկ քայլ առաջ լինել։ Կարիճները խորապես հասկանում են շրջապատող աշխարհը։ Կարիճները կարողանում են շատ լավ շփվել և գիտեն՝ ինչի մասին եք մտածում։

5. Ասում են այն, ինչ մտածում են։ Կարիճները չեն ցանկանում գաղտնիքներ ունենալ զուգընկերոջից։ Նրանք կարող են փակ լինել, ինչի միակ պատճառն այն է, որ բացվելու համար նրանց ժամանակ է հարկավոր։ Հենց դա տեղի ունենա, ձեր առջև կլինի ամենաազնիվ մարդը։

6. Չափազանց հավատարիմ են։ Կարիճները դժվարությամբ են սիրահարվում, բայց պահպանում են այդ սերը։ Նա երբեք չի լքի ձեզ, ոչնչով չի գայթակղվի։ Կարիճները սովոր են մեծ ուշադրության, նրանք փակ են, խորհրդավոր, ինչի արդյունքում ձգում են մարդկանց։ Բայց Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հետաքրքրված չեն այն մարդկանցով, ում չեն սիրում։ Նրանք իսկապես ազնիվ են, բաց այն մարդկանց հետ, ում սիրում են, և երբեք որևէ բան չեն անի, որ կարող է վտանգել այդ հարաբերությունները։

7. Մյուսների կարիքները սեփականից վեր են դասում։ Երբ Կարիճները սովորում են ղեկավարել ուժեղ զգացմունքները, դառնում են լավագույն սիրեկանն ու ընկերը։ Չափազանց զգացմունքային են, խորը զգացմունքներ ունեն։ Առաջինն են օգնության ձեռք մեկնում նրան, ով ունի դրա կարիքը։

8. Սեքսուալ են։ Կարիճներն առանձնանում են սեքսուալ էներգիայով, բայց հավատարիմ են զուգընկերոջը։

9. Կրքոտ են։ Կարիճները հաճախ են հաջողության հասնում, երբ հետևում են իրենց տաղանդին ու ցանկություններին։ Նրանք մոտիվացված են։ Հիանում են այն ամենով, ինչը հետաքրքրում է իրենց, ավելի ինքնավստահ ու հպարտ դարձնում։

10. Պաշտպանում են մտերիմներին։ Կարիճներն ամենաքիչը ցանկանում են կորցնել նրան, ում սիրում են։ Եթե նկատում են, որ հարաբերությունները վտանգի տակ են, անցնում են պաշտպանական ռեժիմի։ Չեն ցանկանում, որ որևէ բան խանգարի հարաբերություններին, քանի որ դժվարությամբ են գտնում մարդկանց, ում հետ կապված են։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience