ԱՊԼ. Մանչեսթեր Սիթին և Էվերթոնը չպարզեցին հաղթողին
SPORTԱնգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում ընդունեց «Էվերթոնին»: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:
Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց «Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին, ով խփեց իր 200-րդ գոլն Անգլիայի Պրեմիեր լիգայում:
42-րդ և 44-րդ րոպեներին ստացած դեղին քարտերի պատճառով «Մանչեսթեր Սիթիում» իր նորամուտը նշող պաշտպան Կայլ Ուոքերը հեռացվեց խաղադաշտից:
«Քաղաքայինները» պատասխան գնդակը խփեցին 82-րդ րոպեին: Աչքի ընկավ Ռահիմ Ստերլինգը: 88-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց նաև «Էվերթոնի» կիսապաշտպան Մորգան Շնեյդերլինը:
Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» և «Էվերթոնը» 4-ական միավորով կիսեցին մրցաշարային աղյուսակի 4-րդից 8-րդ տեղերը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կհանդիպի «Բորնմութին», իսկ «Էվերթոնը»` «Չելսիին»:
«Մանչեսթեր Սիթի»-«Էվերթոն»` 1:1
Գոլերը` Ստերլինգ (82) - Ռունի (35)