Ավտովթար Վրաստանում. ՀՀ 6 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց. անունները հայտնի են
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 22-ին, ժամը 08:19-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:03-ին Ցխալտուբո շրջանի Քութաիսի-Սանտրեդիա ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Պարցխանականեբի գյուղի, մոտ տեղի է ունեցել ավտովթար. «Mercedes» մակնիշի 34 UM 996 պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ 33-ամյա Գրիգոր Ադոյան) բախվել է տրակտորին:
Պատահարի հետեւանքով ուղեւորներ՝ 31-ամյա Մարիամ Աբրահամյանը, 26-ամյա Իրինա Ոսկանյանը, 57-ամյա Սոնյա Մաթեւոսյանը, 17-ամյա Սոֆյա Մանուկյանը, 65-ամյա Անդի Հակոբյանը եւ եւս մեկ ուղեւոր (ինքնությունը պարզել չի հաջողվել) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Քութաիսիի շրջանային հիվանդանոց:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



