Մաքսիմ Մանուկյանն ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է
SPORTՀունահռոմեական ոճի ըմբիշ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Մաքսիմ Մանուկյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 80 կգ քաշային կարգի Մաքսիմ Մանուկյանը ԱԱ-ի քառորդ եզրափակչում 3:0 հաշվով հաղթեց գերմանացի Այզեկին և անցավ կիսաեզրափակիչ փուլ: Այնտեղ նրա մրցակիցը կլինի վրացի, Եվրոպայի չեմպիոն Զուրաբի Դատունաշվիլին:
Ավելի վաղ 59 կգ քաշային կարգում հանդես եկող Վազգեն Խաչատրյանը 0:8 հաշվով պարտվեց ճապոնացի Կենիչիրո Ֆումիտային:
Հիշեցնենք, որ մեջ ըմբիշը հաղթանակով էր մեկնարկել ԱԱ-ում: Նա 1/16 եզրափակչում 8:3 հաշվով առավելության էր հասել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Իլդար Հաֆիսովի նկատմամբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



