ՀՀ ԱԻՆ-ը 8 հրշեջ մեքենա է ուղարկել Վրաստան անտառային հրդեհի մարման աշխատանքներին մասնակցելու համար
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն 8 հրշեջ մեքենա է ուղարկել Վրաստան` անտառային հրդեհի մարման աշխատանքներին մասնակցելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մեքենաներն ուղեկցում է ԱԻՆ Փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արդեն հայտարարել է, որ Հայաստանը հրշեջ մեքենաներ է տրամադրել երկրում բռնկված անտառային հրդեհի մարման աշխատանքներին մասնակցելու համար: Գիորգի Կվիրիկաշվիլին հայտնել է, որ Հայաստանի հրշեջ-փրկարարական անձնակազմն արդեն ճանապարհին է:
Բորժոմի անտառում (Սամցխե-Ջավախքի տարածաշրջան) հրդեհը մարելու համար Վրաստանի իշխանությունները դիմել են հարեւան բոլոր երկրների, ինչպես նաեւ ԵՄ-ի երկրների օգնությանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



