Գիտնականները լեյկոզի դեմ պայքարի միջոց են գտել
LIFEԱմերիկացի մի խումբ գիտնականներ համոզված են, որ C վիտամինը լեյկոզի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից է, քանի որ այն վերականգնում է TET2 գենի ակտիվությունը լեյկոցիտներում: TET2 գենի պաթոլոգիայով էլ պայմանավորված է այս հիվանդության զարգացումը:
Նման համոզման գիտնականները եկել են մկների վրա անցկացված գիտափորձի արդյունքում: 24 շաբաթ շարունակ մեծ դոզայով C վիտամին ներարկելուց հետո կրծողների լեյկոցիտներում զգալի փոփոխություններ են նկատվել: Մեկ ներարկումը համարժեք է եղել երկու նարնջի մեջ պարունակվող վիտամին C-ին՝ 100 միլիգրամ:
Բայց մարդկանց դեպքում, ըստ հաշվարկների, հարկավոր կլինի կիրառել 3000 անգամ ավելի մեծ չափաբաժին, այն էլ ներերակային ճանապարհով: Այս պահին գիտնականները դա հնարավոր չեն համարում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



