Հոլիվուդում ընթանում են Շառլ Ազնավուրի աստղի բացման նախապատրաստական աշխատանքները
SOCIETYAFP գործակալությունը տեսանյութ է հրապարակել Հոլիվուդի «Փառքի ծառուղում» աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի աստղի բացման նախապատրաստության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Փառքի ծառուղու» պրոդյուսեր Անա Մարտինեսը նշել է, որ Ազնավուրը հարյուրավոր երգեր է կատարել ու բազմաթիվ մրցանակներ ստացել: «Նա իր այս տարիքում մինչ օրս ելույթներ է ունենում, ինչը հրաշալի է»,- ասել է Մարտինեսը:
«Մենք՝ հայերս, անսահման հպարտանում ենք նրանով և կիսում մեր ուրախությունն աշխարհի հետ»,- ասել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչ Պայծառ Թոմասյանը:
Շառլ Ազնավուրը ժամանել է Լոս Անջելես՝ օգոստոսի 24-ին մասնակցելու «Փառքի ծառուղում» իր աստղի բացման պաշտոնական արարողությանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



