Yerevan, 29.March.2026,
00
:
00
BREAKING


Գեղարքունիքի մարզպետը մարզի զբոսաշրջության զարգացման ոլորտում ակնկալում է ավելի գործնական քայլեր

SOCIETY

 Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ Ֆրանսիայի Հանրապետության «Աֆրատ» զբոսաշրջային կազմակերպության ծրագրերի պատասխանատու Սեբաստիեն Սավիեն Գեղարքունիքի մարզպետարանում քննարկեցին Գեղարքունիքի մարզում տուրիստական ծրագրերի ներդրման եւ զարգացման հետ կապված հարցեր:

Հանդիպումը կայացել էր ֆրանսիական կողմի խնդրանքով, ՀՀ Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզեր մարզերի միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում: Սեբաստիեն Սավիեն նշեց, որ հանդիպման գլխավոր թեման համագործակցության շրջանակում զբոսաշրջության ոլորտում վերջին 3 տարում կատարված աշխատանքերի ամփոփումն է եւ առաջիկա անելիքների հստակեցումը, որոնք պետք է ներկայացվեն այս տարվա նոյեմբերի 18-19-ին Ֆրանսիայում կայանալիք զբոսաշրջային համաժո ղովին, որին մասնակցելու հրավեր կստանան Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչները:

«Մեր համագործակցության երեք տարին դրական եմ գնահատում, մենք կշարունակենք մեր համագործակցությունը, բայց արդեն ավելի հասցեական ծրագրերով»,-ասաց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Մարզպետը կարեւորեց գյուղական զբոսաշրջության զարգացումը եւ այնպիսի կառույցի հիմնումը, որը կկարողանա համակարգել զբոսաշրջային ծրագրերի ներդրումն ու զարգացումը Գեղարքունիքի մարզում:»Մեր համատեղ աշխատանքը պետք է դառնա ավելի առարկայական, ինչը տեսանելի է առողջապահական ոլորտում, որտեղ տեղի են ունենում տեխնիկական վերազինումներ, մասնագիտա կան վերապատրաստումներ: Այս ոլորտում էլ պետք է հստակ արդյունքը երեւա: Մեծ ներուժ եմ տեսնում գյուղական զբոսաշրջության զարգացման ուղղությունում, որին կարելի է զարկ տալ համատեղ ուժերով: Բացի այդ, մենք պետք է ունենանք համակարգող կառույց, որը կզբաղվի զբոսաշրջության առանցքային խնդիրներով: Այլապես մի քանիս ամիսը մեկ իրար հանդիպելով` մենք տեսանելի արդյունք չենք ունենա: Իսկ եթե մարզի ամենատարբեր համայնքներում ունենանք մի քանի տասնյակ զբոսաշրջիկներ, ովքեր կծանոթանան գյուղական կյանքին, ազգային ավանդույթներին ու մշակույթին, կարժանանան հայկակա ն հյուրասիրությանը, այնժամ կարձանագրենք, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը եւ համագործակցությունը գնում են ճիշտ հունով: Ի վերջո, զբոսզշրջությունը մարզպետների փոխադարձ այցերով չի զարգանալու, այլ` հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների կենդանի շփումներով»,-նշեց մարզպետը:

«Աֆրատ» կազմակերպության ներկայացուցիչն առաջարկեց Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան մարզային զբոսաշրջային գրասենյակ հիմնել, որը կգործի  հհիմնադրամի կարգավիճակով եւ կունենա հոգաբարձուների խորհուրդ, որում ընդգրկված կլինեն ինչպես մարզպետարանի, այնպես էլ` քաղաքային համայնքների ներկայացուցիչներ:

Երկուստեք քննարկումներ եւ առաջարկներ եղան տեղեկատվական գրքույկների, համացանցային նյութերի, տեսաֆիլմերի ստեղծման եւ տարածման շուրջ:

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards