Ինչպե՞ս փափկեցնել ոտքերը
LIFEՏարբեր պատճառներով ոտքերը կոշտանում են և անհրաժեշտություն է առաջանում հոգ տանել դրանց մասին։ Նման դեպքում ստորև ներկայացված քսուկն արդյունավետ է. այն փափկեցնում է ոտքերը։
Քսուկը պատրաստվում է հեշտությամբ և շատ արագ։ Ընդամենն անհրաժեշտ է գնել վաղենակի (календула) քսուկ (20 գրամ) և վիտամին A (10 մլ)։ Փոքր տարայի մեջ անհրաժեշտ է խառնել նշված բաղադրիչները, և քսուկը պատրաստ է։ Պատրաստի քսուկն անհրաժեշտ է լցնել մաքուր տարայի մեջ և պահել սառնարանում։ Մեկ շաբաթ երեկոյան ոտքերը մաքրեք պեմզայով, ապա քսեք այս քսուկը, հագեք բամբակյա զուգագուլպա, թողեք ամբողջ գիշեր։ Մեկ անգամ կուրսն անցնելուց հետո կարող եք կրկնել շաբաթը երկու անգամ։ Հետագայում՝ ըստ անհրաժեշտության։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



