Մոնղոլիայի իշխող կուսակցության անդամները պահանջել են վարչապետի հրաժարականը
INTERNATIONAL NEWSԻշխող Մոնղոլական ժողովրդական կուսակցության անդամները չորեքշաբթի Ժողովրդական մեծ խուրալին են հանձնել Մոնղոլիայի վարչապետ Ժարգալտուլգին Էրդենեբաթի հրաժարականի պահանջը։ Այս մասն հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «Մոնղոլիայի ձայն»-ը։
Կուսակցության 30 անդամներ ստորագրել են հրաժարականի պահանջը։ «Կառավարության ղեկավարը չի կատարում պարտականությունները»,- նշվում է փաստաթղթում։
Հրաժարականի գործընթացը սկսելու համար փաստաթղթի հեղինակները պետք է ստանան Ժողովրդական մեծ խուրալի 76 անդամներից 39-ի աջակցությունը։ Օրենքի համաձայն՝ պահանջը պետք է քննարկվի 14 օրվա ընթացքում։ Էրդենեբաթը Մոնղոլիայի վարչապետի պաշտոնը ստանձնել է 2016 թվականի հուլիսին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր երկրի ֆինանսների նախարարի պաշտոնը։
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



