ՊՍԺ. «Բարսելոնայի» մեղադրանքներն անհիմն են, Նեյմարը ոչ մի խախտում թույլ չի տվել
SPORTՖրանսիական ՊՍԺ-ն պաշտոնական կայքում հրապարակած հայտարարությամբ պատասխանել է «Բարսելոնային», որը փարիզյան ակումբ տեղափոխված բրազիլացի հարձակվող Նեյմարին մեղադրել է պայմանագրային պարտականությունները չկատարելու մեջ եւ մտադիր է դատական կարգով նրանից կամ ՊՍԺ-ից ստանալ 8.5 միլիոն եվրո:
«Մեր ակումբն ու Նեյմարը հետեւել են բոլոր օրենքներին եւ կանոններին: Կարող ենք միայն ափսոսալ, որ «Բարսելոնան» որոշել է այսպես վարվել»,- ասվում է ՊՍԺ-ի հայտարարությունում:
Անցած տարի Նեյմարը «Բարսելոնայի» հետ մինչեւ 2021 թվականը նախատեսված պայմանագիր կքնելու համար ստացել է բոնուս, որը կատալոնական ակումբը ցանկանում է վերադարձնել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



