Թիվ 46 երթուղու միկրոավտոբուսում կատարված դրամապանակի գողությունը բացահայտվեց
SOCIETYՕգոստոսի 19-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում 42-ամյա Նաիրա Գ.-ի դրամապանակը գողանալու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ տուժածի հաղորդման՝ դրամապանակի մեջ եղել է 20.000 դրամ, բանկի վճարային քարտ եւ տարբեր խանութների զեղչային քարտեր:
ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 47-ամյա Արմեն Ա.-ն, ով օգոստոսի 22-ին ժամը 15.45-ին «Ռոսիա» տոնավաճառի մոտից բերման է ենթարկվել եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



