Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


«Վերածնունդ» մրցույթ-փառատոնի դափնեկիրները գրավում են միջազգային բեմերը

SOCIETY

 Շարունակվում է  «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի համերգային շրջագայության փուլը: Մինչև այսօր մրցույթ-փառատոնի դափնեկիրները համերգային ծրագրով հանդես են եկել Մոսկվայում և Տվերում, իսկ հոկտեմբերի 10-18-ը   «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շուրջ 60-հոգիանոց պատվիրակությունը՝ փառատոնի համանախագահ Կարինե Ավդալյանի գլխավորությամբ,  մեկ շաբաթով մեկնել էր Ավստրիա, որտեղ համերգային մեծ ծրագրով հանդես եկավ  Վիեննայի Ռիխարդ Վագների անվան կոնսերվատորիայում և մի շարք քաղաքներում: Մեկնող երաժիշտ-կատարողների համար այնտեղ կազմակերպվել են նաև վարպետության դասընթացներ:

 Այն, որ սա աննախադեպ  հնարավորություն էր սկսնակ երաժիշտների համար՝ հավաստեց  «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիր, ալտահար Եղիա Անսուրյանը: «Ոչ բոլորին է բախտ վիճակում գնալ Վիեննա, լինել Զալցբուրգում, համերգ ունենալ Վիեննայում: Դա մեծ պատասխանատվություն է, իսկ աշխարհահառչակ երաժիշտների կողմից կազմակերպված վարպետության դասերին մասնակցելը` շահեկան»,-նշեց երիտասարդ ալտահարը՝ հավելելով, որ ինքը Վիեննայիում ներկայացրել էր  Կո միտասի «Կռունկը»: «Հատկապես կարևոր էր այս տարին՝ մենք Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում ելույթ ունեցանք հատուկ համերգային ծրագրով: Իմ կատարումը Կոմիտասի «Կռունկն» էր, մի ստեղծագործություն, որը միշտ հուզմունքով եմ կատարում, բայց , գիտակցելով  այն փաստը, որ Ավստրիան այս տարի էր ճանաչել Ցեղասպանությունը՝  էլ առավել էր  հուզիչ»,-նշեց Եղիա Անսուրյանը: Կարևորելով «Վերածնունդ» փառատոնը՝ երիտասարդ երաժիշտը փաստեց, որ Գյումրիում անցկացվող այս միջազգային մրցույթը նշաձող է ցանկացած երաժիշտ-կատարողի համար: &l aquo;Բավական դժվար է դառնալ  «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիր, սա մի փուլ է, որը միայն ու միայն օգուտ է ու մեծ փորձ է երիտասարդների համար»,-հավելեց  Եղիա Ասուրյանը՝ շնորհակալություն հայտնելով «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի կազմակերպիչներին ու նախաձեռնողներին՝ այդ  եզակի հնարավորության համար:

Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի ու Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի կազմակերպմամբ և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիրները մինչև տարեվերջ համերգներով հանդես կգան նաև Իտալիայում և ԱՄՆ-ում:

2015թ. ապրիլի 10-23-ը Գյումրի քաղաքում կայացավ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային VII մրցույթ-փառատոնը ՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին եւ Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակին: Փառատոնի կազմակերպիչներն են Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը (նախագահ` Գաբրիել Ջամբարջի« հոգաբարձուների խորհրդի նախագահ` Լեւոն Սարգսյան)« Երեւանի Պետական Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը: Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի մÖ �ցույթները 14 երաժշտական անվակարգերում եւ 5 տարիքային խմբերում անցկացվեցին 2015թ. ապրիլին: VII մրցույթ-փառատոնին մասնակցեցին 36 երկրից շուրջ 3000 երաժիշտ-կատարողներ: Մասնագիտական հանձնաժողովների (ժյուրիների) կազմում ընդգրկված էին  արվեստի 85 ճանաչված գործիչներ աշխարհի 20 երկրից: Իրենց անվանակարգերում 11 բացարձակ հաղթողների շնորհվեց Մեծ մրցանակ: 566 մասնակիցներ արժանացան I«II«III կարգի դիպլոմների: 333 մասնակիցների շնորհվեցին տարբեր խրախուսական մրցանակներ եւ դիպլոմներ:

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank