Շուրթերի խնամք տնային պայմաններում
LIFEԲծախնդիր կանանց մուգ շուրթերը շատ են նյարդայնացնում: Մասնագետները ներկայացնում են 3 պարզ և արդյունավետ միջոց, որոնք պահանջում են նվազագույն ծախս և ջանքեր:
Մեղր և կիտրոնի հյութ: Հավասար չափաբաժնով խառնել մեղր և կիտրոնի հյութ: Ստացված զանգվածը քսել շուրթերին և թողնել մոտ 1 ժամ: Չոր անձեռոցիկով սրբել շուրթերն ու խոնավեցնել հատուկ բալզամով: Ի դեպ, ստացված խառնուրդը կարելի է պահել սառնարանում 1 շաբաթ:
Ճակնդեղ: Կարելի է վերցնել ճակնդեղի մեկ կտոր և դրանով շուրթերի թեթև մերսում անել: Դա կրկնել ըստ ցանկության: Այդ մերսումը ներառել դեմքի ամենօրյա խնամքի մեջ և շուրթերը մի քանի օր անց ավելի բաց գույն կստանան:
Վարունգի հյութ:Վարունգի հյութը պետք է շուրթերին քսել ամեն օր: Մի քանի շաբաթ անց տարբերությունը կնկատվի:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



