Արշակունյաց պողոտայում վրաերթի են ենթարկել 25-ամյա երիտասարդին ու փախել. տուժածի վիճակը ծանր է
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 08:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Կինո Հայաստան» ժամանցի կենտրոնի մոտակայքում, քաղաքացուն վրաերթի են ենթարկել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 50 հասցեի մոտակայքում անձը չպարզված քաղաքացին անհայտ մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 25-ամյա Ե. Մ.-ին:
Փրկարարները Ե. Մ.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով գլխի վնասվածքով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



