Մեսիի հայրը բանակցել է «Մանչեսթեր Սիթիի» հետ
SPORT«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հայրը բանակցել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» տեխնիկական տնօրեն Չիկի Բեգիրիսթայնի հետ, հաղորդում է բրիտանական The Sun-ը:
Արգենտինացի հարձակվողի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2018թ. հուլիս: Անգլիական ակումբը ցանկանում է գրավիչ առաջարկով Մեսիին համոզել, որ նա չերկարաձգի պայմանագիրը կատալոնական թիմի հետ եւ հաջորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվի Անգլիա:
Մեսին ու «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն նոր պայմանագրի վերաբերյալ բանակցելու են օգոստոսի 24-ին Մոնակոյում, որտեղ տեղի կունենա Չեմպիոնների լիգայի վիճակահանությունն ու Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



