Իրանը ՄԱԿ-ին կոչ է անում արձագանքել Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի խաղաղ բնակչության սպանությանը
INTERNATIONAL NEWSԻրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին ՄԱԿ-ի ազդեցիկ երկրներին կոչ է անում արագ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Սաուդյան վարչակարգի կողմից իրականացվող գրոհներին և խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Tasnim News Agency-ն:
Բացի այդ, Քասեմին խստորեն դատապարտում է նաև Եմենի մայրաքաղաք Սանայի ուղղությամբ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի օդուժի կողմից իրականացված և տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձած հրթիռակոծությունը:
Նախօրեին հաղորդվել էր, որ Եմենի մայրաքաղաք Սանայի Արհաբ հյուրանոցի ուղղությամբ Սաուդյան Արաբիայի կողմից գլխավորվող կոալիցիոն ուժերի հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն 48 մարդ՝ ներառյալ տասնյակ խաղաղ բնակիչներ, իսկ շատերը՝ վիրավորվել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



