Yerevan, 01.February.2026,
00
:
00
BREAKING


Բագրատյանի առաջարկը «Ելքի» առաջարկի հակառակ ծայրահեղությունն է. Կոմկուսի առաջնորդ

INTERVIEW

Past.am-ը զրուցել է Հայաստանի Հանրապետության Կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) ղեկավար Տաճատ Սարգսյանի հետ` բոլշևիկների անունները կրող փողոցների վերանվանման, Բագրատյանի գրառման, ԵԱՏՄ-ին Թուրքիայի անդամակցման խոսակցությունների շուրջ:

- Հասկանալի է, որ Կոմկուսը դեմ կլինի բոլշևիկ գործիչների անունները կրող երևանյան փողոցները վերանվանելուն: Ինչպե՞ս կհակադարձեք «Ելք» դաշինքին:

- Մոդա դարձավ այդ հարցը: Ուրիշ գործ չունենք: Պետք է անունները փոխենք, որ հանրապետությունը «փրկենք»: Անկախության առաջին տարիներին էլ մենք դեմ էինք հնի ջարդել-փշրելուն: 27 տարի անց ի՞նչ նպատակով դա հիշեցին: Դրանից ո՛չ սոցիալական կյանքն է լավանում, ո՛չ արտագաղթն է կանգնում:

- Որոշ գործիչներ այս ամենը փորձում են հակառուսականության ներքո ներկայացնել: Ծայրահեղություն չե՞ն նման պնդումները:

- Ես համաձայն եմ նման այդ կարծիքների հետ: Դա արևմուտքի թելադրանք է՝ խաթարելու հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը: Օրինակ՝ Միկոյանին են քննադատում, բայց այդ մարդու աշխատանքը պետք է հարգել: Միկոյանն աշխարհը փրկեց 3-րդ համաշխարհայինից: Մյուսները՝ Խանջյան, Մյասնիկյան, նույնպես խոշոր անհատականություններ եղել: Հիմա, եթե քաղաքական իրավիճակ փոխվի, այսօրվա փողոցնե՞րն են փոխելու: Պետք չէ հակադրել բոլշևիկներին, դաշնակներին, Արցախի համար իրենց կյանքը տված ազատամարտիկներին: Դրանով նաև սերունդների անջրպետն է խորանում: Ավելի կարևոր հարցեր կան, հարկավոր է դրանցով զբաղվել:

- Ձեր կարծիքով՝ այսօր ի՞նչն է Երևանում առավել օրհասական:

- Թող հեռանկարային ծրագիր կազմեն: Արդյունաբերական հզոր քաղաք էր Երևանը: Թող ուսումնասիրեն, թե ինչպես քանդվեցին մեր արդյունաբերական ձեռնարկությունները: Դպրոցներ փակվեցին քաղաքի կենտրոնում, ո՞վ սեփականաշնորհեց այդ տարածքները: «Ելքի» մեր երիտասարդ ընկերներին խորհուրդ կտամ, որ զբավեն դրանով, որպեսզի սոցիալական հոգսերը թեթևանան:

- Հրանտ Բագրատյանն էլ առաջարկում է, որ Հայաստանն Արմենիա անվանենք, կո՞ղմ եք:

-Նա սխալ է, երբ ասում է՝ լեզուն աղքատ է: Տեխնիկան զարգանում է, պետք է նոր բառերով լեզուն համալրել, տեխնիկական բառարան ստեղծել: Իսկ Արմենիա անվանելը «Ելքի» ասածի մյուս ծայրահեղությունն է: Ինչ է ակնկալում Բագրատյանը՝ Արմենիա ասելով: Չեմ կասկածում նրա գիտելիների վրա: Թող ժամանակին ճիշտ ղեկավարեր:

- Սարգսյան-Պուտին վերջին հանդիպմանը հետևե՞լ եք: Մեզ համար այս հանդիպումների արդյուվետությունն ու օգուտը ո՞րն է:

-Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է: ԵԱՏՄ անդամ ենք: Արտաքին հարցեր կան, Արցախի հարցը կա: Իհարկե, այցերն արդարացված են: Բայց մամուլից կցկտուր ենք տեղեկանում, մնացածն իրենք կիմանան:

-Թուրքիայի անդամակցությունը ԵԱՏՄ-ին իրատեսակա՞ն եք համարում: Շատացել են այդ մասին խոսակցությունները:

-Թուրքիայի հարաբերություններն ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ լարվել են, դրա համար էլ առաջ են եկել նման հարցեր: Չգիտեմ, թե որքանով է արդիական, բայց բացառված չէ: Աշխարհում նոր դասավորվածություններ են տեղի ունենում, Անգլիան դուրս է գալիս Եվրամիությունից, իսկ Թուրքիան ոչ կերպ չի կարողանում մտնել: Գուցե Եվրոպային հակադրվելու համար են այս խոսակցությունները:

-Մենք անհանգստանալու բան ունե՞նք:

-Ռուսաստանը մեր բարեկամն է: Ինչպես ասում են՝ իմ բարեկամի բարեկամը նույնպես իմ բարեկամն է: Մեր հարևանը, եթե մեր բարեկամի հետ լավ լինի, մեր օգուտը կլինի: Մենք էլ նույն միության մեջ պետք է շփում ունենանք: Մնացածն արդեն ժամանակի հարց է:

Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025