«Մանչեսթեր Սիթիի» տնօրենը՝ Մեսիի հնարավոր տրանսֆերի մասին
SPORT«Մանչեսթեր Սիթիի» մարզական տնօրեն Չիկի Բեգիրիսթայնը հերքել է լուրերը, թե այս ամիս անգլիական ակումբը 300 միլիոն եվրոյով ձեռք կբերի «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:
«Վերջացրեք, դա հնարավոր չէ: Մեսին կմնա «Բարսելոնայում»: Մենք հիմա գոհ ենք մեր կազմից, բայց եթե մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելը տեսնենք, որ հնարավոր է հզորացնել կազմը, մենք դա կանենք: Բայց այս պահին ամեն ինչ մեզ գոհացնում է»,- Բեգիրիսթայնի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Ոչ պաշտոնական տվյալներով, Մեսիի հայրը բանակցել է «Մանչեսթեր Սիթիի» հետ եւ չի բացառվում, որ հաջորդ տարի ֆուտբոլիստն անվճար տեղափոխվի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմ: Մեսին դեռ չի երկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ 2018թ. հուլիս:
Բեգիրիսթայնն ու Գվարդիոլան համատեղ աշխատել են նաեւ «Բարսելոնայում»: