Հռոմի պապը եւ Իրանի նախագահը հանդիպում կանցկացնեն Վատիկանում
INTERNATIONAL NEWSԻրանի նախագահ Հասան Ռոուհանին նոյեմբերի 14-ին հանդիպում կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին հայտնել են Վատիկանում:
Մինչ այդ Իրանի նախագահը Վատիկան Է այցելել 1999 թվականին: Այն ժամանակ Իրանի նախագահի պաշտոնն զբաղեցնող Մոհամադ Խաթամին Վատիկանում հանդիպում Է ունեցել հանգուցյալ Հովհաննես Պողոս Երկրորդի հետ: Դրանից հետո նա 2005 թվականին ժամանել Է Վատիկան՝ մասնակցելու Հովհաննես Պողոս Երկրորդի հուղարկավորությանը:
Լատինամերիկյան հրատարակությունների հաղորդագրությունների համաձայն՝ Իտալիա Ռոուհանիի այցը տեղի կունենա նոյեմբերի 14-15-ին: Ուղեւորության ընթացքում նա կհանդիպի նաեւ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի եւ երկրի նախագահ Սերջո Մատարելլայի հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



