Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Ցուլերին այսօր դժվար կլինի վերահսկել իրենց ցանկությունները. օգոստոսի 25-ի աստղագուշակ

LIFE

Խոյ

Խոյերին խորհուրդ է տրվում աշխատել փորձված գործընկերների հետ: Առավել հաջող կլինեն պաշտոնապես ձևակերված նախաձեռնությունները: Կոնֆլիկտային իրավիճակներ հնարավոր են ուրիշի նախաձեռնությամբ, սակայն կարող են ձեզ վիրավորել: Լավագույն պահը չէ ամուսնության, ռոմանտիկ միությունների և նյութական շահ հետապնդող այլ համաձայնությունների համար. հենց սկզբից հնարավոր են տարաձայնություններ:

Ցուլ

Ցուլերին այսօր դժվար կլինի վերահսկել իրենց ցանկությունները, մեծ է պատահական տրամադրությանը կամ շրջակա միջավայրի ազդեցությանը տրվելու հավանականությունը: Անկայուն կարող է լինել ոչ միայն զգացմունքային ֆոնը, այլև իրադարձային. ձեզ հետաքրքրող սցենարը կարող է ժամանակավորապես հետաձգվել՝ անորոշություն առաջացնելով և նյարդայնության համար հող նախապատրաստելով:

Երկվորյակ

Երկվորյակներին աստղերը հուշում են, որ այսօր հաջողությունները և հաղթանակները հավանական են տնից դուրս, հեռու առօրյա իրադրությունից: Մտորումների փոխարեն արժե նախապատվությունը տալ գործողություններին: Դրական զգացողություններ և լավ գործնական արդյունք խոստանում է ավելի շուտ թիմային, քան անհատական գործունեությունը: Կարդարանան համատեղ նախագծի զարգացմանն ուղղված ջանքերը:

Խեցգետին

Խեցգետինների համար օրը կարող է նշանավորվել անհանգստությամբ: Բացառված չէ, որ այն ուշացած լինի և գործի ընթացքի վրա էական ազդեցություն չունենա: Ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել ընտանեկան նրբությունները: Կարող են հետաքրքրել հայրենիքում տիրող իրադարձությունները: Օրը կարող է ուժգնացնել նաև սիրային ապրումները, ձեզ ավելի ընկալունակ դարձնել իրադարձությունների ռոմանտիկ բաղկացուցչի նկատմամբ:

Առյուծ

Առյուծների գործողություններն այսօր պայմանավորված կլինեն ոչ միայն անհրաժեշտությամբ, այլև հոգեկան վիճակով: Այս կամ այն իրադարձությանը կարող եք մասնակցել ոչ միայն պարտքից դրդված, այլև հոգու կանչով: Կարող եք ոգևորության հավելյալ ազդակ ստանալ կամ անմոռանալի պահ ապրել միջոցառումների մասնակցելիս, հյուրընկալվելիս, մարդաշատ վայրում գտնվելիս: Եթե տրամադրությունը կայուն է, օրն ավելի արդյունավետ կարող է լինել:

Կույս

Կույսերի ուշադրությունը մինչ գիշեր կարող է սևեռված լինել կարևոր իրադարձության վրա: Եթե ներգրավված եք այս կամ այն գործողությանը, ժամանակ չեք ունենա մտորումների և կասկածների համար, ժամանակավորապես կմոռանաք անձնական խնդիրների, ծրագրերի կամ սովորությունների մասին: Մտահղացման իրագործման համար կարող են հավելյալ ծախսեր պահանջվել: Փողերը քամուն տալու վտանգ կա:

Կշեռք

Կշեռքները կարող են հաջողության հույս ունենալ գործերի մեծամասնությունում: Միևնույն ժամանակ, սցենարների մի մասը կարող է վերահսկողության չտրվել և զարգանալ սեփական օրենքներով: Իրադարձությունների անսպասելի շրջադարձ է հնարավոր կարիերայում, ընտանեկան գործում, սիրային պատմության մեջ, ֆինանսական ոլորտում: Հնարավոր են անկանխատեսելի արձագանքներ գործընկերների, ընկերների, ծնողների, ղեկավարության կողմից:

Կարիճ

Այսօրվա գործընթացները Կարիճներին կստիպեն մոռանալ սեփական ծրագրերի մասին կամ ժամանակավորապես հետաձգել դրանք: Ձեր օգնությունը կարող է պետք գալ ամուսնուն, համախոհների միությանը: Կարող է վճռական փուլին մոտենալ ընդհանուր գործը, որին ակտիվ մասնակցություն եք ցուցաբերում: Ձեր շահերը հետապնդելիս ստիպված կլինեք ապավինել աջակցող խմբին, հաշվի նստել խաղի կանոնների, գործող օրենքների, նորմերի հետ:

Աղեղնավոր

Աղեղնավորներին սպասվում է նախօրեի իրադարձությունների հետաքրքիր զարգացում: Մինչ գիշեր բացառված չեն անակնկալները: Եթե հետաքրքրված եք այս կամ այն կոնկրետ արդյունքով, աստղերը խորհուրդ են տալիս հրաժարվել պասիվ դիտորդի դերից, գործին ներգրավվել լիարժեք մասնակցի կամ առաջնորդի իրավունքներով: Շատ հնարավոր է, որ հիմնական լծակները ձեր ձեռքում կենտրոնանան, հատկապես, եթե բարձր հեղինակություն ունեք:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում օգտվել իրենց դիրքերն ամրապնդելու, կարիերայում մեկ աստիճան բարձրանալու հնարավորությունից: Հնարավոր է ձեզ համար ավելի կարևոր լինի ոչ թե բարձր պաշտոնը, այլ ձեզ հետաքրքրող շրջանակներում մասնագիտական կամ հոգևոր հեղինակությունը: Միևնույն ժամանակ, այսօր ավելի լավ է չտարվել, որպեսզի ձեր արածի մի մասը չջնջեք և ձեզ համար ավելորդ խնդիրներ չստեղծեք:

Ջրհոս

Ջրհոսներին օրը խոստանում է նախօրեի իրադարձությունների շարունակություն և հաջող ավարտ: Բացի ընթացիկ միջոցառումների բարեհաջող ավարտից՝ կարող եք դրական միտումների հույս ունենալ ավելի նշանակալի, երկարատև ծրագրերում: Առանձին անակնկալները չեն փչացնի ընդհանուր պատկերը և չեն չեղարկի ձեռքբերումները: Չնայած ոգևորությանը և վստահությանը՝ ավելի լավ է խուսափել նոր նախաձեռնություններից:

Ձկներ

Ձկները կարող են ցանկությունների իրականացման հույս ունենալ, սակայն միայն նախապես պայմանավորված շրջանակներում: Կարող է փակվել բարդ հարցը, կարող եք գումարային փոխհատուցում ստանալ: Հնարավոր է ոչ թե փող կամ պաշտոն ստանաք, այլ բարոյական բավարարվածություն կամ ապագայի համար արժեքավոր մարտավարական առավելություն: Բացառված չէ հուզիչ իրադարձություն անձնական կյանքում:

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns