Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Վարչապետը խոստացել է վաղը այցելել Արագածավան համայնք (ֆոտո)

SOCIETY

Past.amերեկ տեղեկացրել էր, որ Թալինի տարածաշրջանի Արագածավան համայնքի բնակիչներն, ի նշան բողոքի, պատրաստվում են փակել միջպետական ավտոմայրուղին: Մեր անդրադարձից հետո գյուղացիներին համոզել են, որ նման ակցիա չկազմակերպեն, քանի որ վաղը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այցելելու է Արագածոտնի մարզ և հանդիպելու է բոլոր համայնքապետերի հետ:

Ընդհանրապես, ջրի խնդիրը ոչ թե համայնքի սովորական, այլ՝ գերխնդիր է արագածավանցիների մարզի համար: Ղեկավարները նրանց հիշում են միայն ընտրություններից ընտրություն, խոստումներ են տալիս, ձայներ փախցնում ու մոռանում համայնքի խնդիրներն էլ, մարդկանց էլ:

Past.am-ի հետ զրույցում Արագածավանի համայնքապետ Անդրանիկ Պապիկյանն ասաց, որ նախորդ օրը գյուղի տեսուչը երկու հոգու հետ եկել ՝ ժողովրդին համոզելու, որ չակտիվանան, բայց, մինչև իրենց գալը, նրան հաջողվել էր փոքր ինչ հանդարտեցնել բնակիչներին:

«Վարչապետն ինչից է տեղյակ, որ մեր գյուղի հոգսերից տեղյակ լինի: Տեղակալները գնում են, ինչ ուզում ասում են: Իրականում վիճակն այնպիսին է. մինչ օրս որևէ մեկը, երբեք,որևէ հարցով ուշադրություն չի դարձրել մեր համայնքին: Իմ տեղեկություններով՝ վաղը սպասվում է վարչապետի այց մարզպետարան: Հարցը կբարձրացնենք վարչապետի հետ հանդիպման ժամանակ, թող իրենք որոշեն, թե ինչ են անում»,-ասաց Ա. Պապիկյանը:

Արագածավանի համայնքապետը տեղեկացրեց նաև, որ ինքն ավելի վաղ ջրամատակարարման խնդրի մասին տեղեկացրել է նաև Արագածոտնի մարզպետին, նա էլ խոստացել է կառավարությունում հարց բարձրացնել:

Ա.Պապիկյանը, սակայն, բոլորովին հույս չունի, որ ջրի հարցը կլուծվի:

«Ես 20 տարի է գյուղապետ եմ և դեռ չեմ տեսել, որ իշխանությունները մի բան ասեն ու իրենց խոստումը կատարեն: Միայն տեսել եմ, որ ոչինչ էլ չեն անում: Քանի անգամ պիտի խաբեն, որ ես հասկանամ, որ խաբում են: Ամեն տարի էլ կարկուտ է գալիս, բայց երբեք չի եղել, որ կարկտահարությունից կամ ցրտահարությունից տուժածներին օգնություն տան: Ջրային տնտեսությունն ասում է փողերը տվեք՝ ջրեք, բայց հիմա արդեն այն աստիճանի ենք հասել, որ եթե փողը տալիս ենք, էլի ջուր չեն տալիս»,- ասաց Ա. Պապիկյանը:

Ի դեպ, այս համայնքին ոռոջման ջրով ապահովում է «Թալին ՋՕ» ընկերությունը: 1 հեկտար հողը մեկ անգամ ջրելու համար գյուղացիները վճարում են 35-ից 40 հազար դրամ: Նորմալ բերք ստանալու համար սեզոնի ընթացքում հարակվոր է հողը 6-ից 7 անգամ ջրել, սակայն արագածավանցիներին բաժին հասած ջուրն այնքան է, որ կռվով-դավով ընդամենը կարողանում են մի անգամ ջրել իրենց հողը, իսկ երկրորդ անգամ ջրել հաջողվում է միայն ճարպիկներին:

Համայնքապետին ամենաշատը վրդովեցնում է այն, որ ղեկավարներից ոչ մեկն էլ երբեք պատասխանատվության զգացում չի ունեցել հողի աշխատավորի նկատմամբ: Դրա պատճառով էլ շատերը թողնում են իրենց հարազատ օջախն ու գյուղը և արտագաղթում:

«Ինձ համար ամենամեծ խնդիրը արտագաղթն է: Մայիս ամսից մինչև հիմա արդեն 27 երեխայի հանել են նախակրթարանից ու ընտանիքով գյուղից գնացել են: Արագածավանը մարզի ամենամեծ գյուղն է, բայց գյուղի կեսն արդեն չկա»,- ասաց Ա. Պապիկյանը: Past.am-ի տեղեկություններով՝ Արագածավան այցելած աձինք վարչապետի կողմից են եղել և համայնքի բնակիչներին տեղեկացրել են, որ Կ. Կարապետյանը այցելելու է Արագածավան՝ հատուկ համայնքի բնակիչների հետ հանդիպելու համար:

Past.am-ն ուշի ուշով հետևում է իրադարձությունների զարգացմանը և կարծում, որ վերջին 20 տարիներին լքված ու մոռացված արագածավանցիների խնդիրները կմղվեն առաջին պլան, և կառավարության ղեկավարն իր աչքով կտեսնի բերքատու այն այգիները, որոնք գյուղացիները բերքը ծառի վրա ստիպված կտրում են:

Արմինե Գրիգորյան

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future