Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Երբ դատարկախոսում են աստղերը․ Լիլիթ Հովհաննիսյան

LIFE

Լիլիթ խանումը Հովհաննիսյանը որոշել է կլիենտուրայի բազան թարմացնել ու իր ուժերը փորձել պարսկական ռեպերտուարում։ Երևում է, որ թուրքական ու արաբական կլկոցները ու մելիզմները արդեն կորցրել են իրենց ակտուալությունը, իսկ Լիլոն պարապ մնալ չի ուզում։ Մյուս կողմից, Լիլոն ջակել է, որ կարող է ֆեյսբուքցիներն ու բլոգերները իրեն խաչեն, եթե հիմա էլ սկսի պարսկերեն կլկացնել, դրա համար վաղօրոք կռուտիտներով նախապատրաստում է լսարանին։

 

Ու քանի որ այդ վաղօրոք կռուտիտը իդեալապես համապատասխանում է «Երբ տուֆտում ենդատարկախոսում են» ձևաչափին, ես չէի կարող անտեսել այս թուրքական երգի մեծանուն այս աստղի նոր զեղումները։

Լիլիթ Հովհաննիսյանն ու ինտերնացիոնալը

«Ամեն օր էլեկտրոնային փոստիս նամակներ եմ ստանում ազգությամբ պարսիկ իմ երկրպագուներից»

Լիլիթը՝ լինելով շատ բարի աղջիկ, պարզապես չի կարող անտեսել իր փոստին եկող պարսիկ երկրպագուների նամակները։ Հա՛, հաստատ թեման Նովրուզի ժամանակ Հայաստան եկող հարուստ պարսիկ զբոսաշրջիկները չեն ու նրանց համար փակ կորպորատիվներում պարսկերեն երգելուց ակնկալվող կլորիկ հոնորարները։ Այլ այն 100500 նամակները, որոնք պարսիկներն օրնիբուն գրում են Լիլոյին՝ աղերսելով, որ վերջապես պարսկական էլ երգի։ 

Похожее изображение

Ենթադրում եմ, որ մինչև այս էլ թուրք և ադրբեջանցի երկրպագուներն էին Լիլոյի էլեկտրոնային փոստը դիվադադար անում, դրա համար էլ խեղճը էս քանի տարի է ուրքական կլկլոցների ռեժիմից  չի կարողանում դուրս գալ։ Մնում է հուսալ, որ Լիլիթին չուկչա երկրպագուները նամակներ չեն գրի ու խնրի, որ իրենց ժողովրդական երգարվեստից էլ մի քիչ ձոնի աշխարհին։

Լիլիթ Հովհաննիսյանն ու մեծերը

«Այդ երգի որոնման ժամանակ հասկացա, որ շատ մեծանուն հայ երգիչներ (Ռուբեն Մաթևոսյան, Օֆելյա Համբարձումյան և այլք) երգացանկում միշտ ունեցել են պարսկերեն երգեր»

Ախր Լիլո ջան, հարամություն ես ուզում անել՝ արա, կամ էլ մի արա, բայց ի՞նչ ես կախվել ուզում Ռուբեն Մաթևոսյանից ու այլ մեծանուն երգիչներից։ Շատ անազնիվ ու էժան քայլ է, որի իմաստը սա է․ ժողովուրդ, եթե ինձ քրֆելու եք արսկերենի համար, ապա իրանց էլ կքրֆեք, LAV?

Լիլոյի այս էժան հնարքին կարելի է մենակ մի բան ասել․ Ռուբեն Մաթևոսյանը, Օֆելյա Համբարձումյանը ու այլ մեծանուններ, մինչև պարսկերենին անցնելը՝ հարստացրել են նախ հայկական երգարվեստը, իսկ պարսկերեն ու այլ լեզուներով երգել են բացառության կարգով, երգելիս էլ՝ երգել են որակյալ երգեր

որոնք իրենցից արվեստագիտական արժեք են ներկայացնելու։ Իսկ դո՛ւ, Լիլո՛, վստահ եմ՝ էլի ցածրակարգ տաշիտուշիի ու պորտապարի մակարդակի բան ես երգելու։ Ասեմ ավելին, վաստահ եմ, որ միակ փոփոխությունը թւրքական կլկլոցների հարցում լինելու է այն, որ եթե առաջ հայերեն էի կլկլացնում, ապա հիմա նույն թուրքական կլկլոցը պարսկերենով ես անելու։ Համ էլ, աղջիկ ջան, մի քիչ զուսպ եղի․ դու ո՜ւր, Մաթևոսյանն ու Համբարձումյանն ո՜ւր․․․

Լիլիթ Հովհաննիսյանն ու վետերոկային երաժշտությունը

Լիլո ջան, ոչ մեկ չի ուրանում, որ դու լավ երգչուհի դառնալու պոտենցիալ ունեիր, բայց դու գնացիր այլ ճանապարհով։ Դժվարանում եմ ասել, թե ինչն էր նման որոշման հիմքում՝ այն, որ ամուսինդ համարում է, որ պորտապարն ու ադրբեջանական երաժշտությունը հայ կնոջ գենի մեջ է, թե՞ պարզապես հասկացել ես, որ մեր ազգի մի զգալի հատված մեծացել է Զեյնաբ Խանլարովայի ու այլ թուրքական մուղամների վրա ու պահանջարկը չի փոխվել և դու էլ ապահովում ես համապատասխան առաջարկ։ Ինչևէ, շոու բիզնեսը՝ բիզնես է ու դու ազատ ես ռեպերտուարիդ ընտրության հարցում։ Դու ուզում ես փող աշխատել ու լավ տարբերակ ես գտել, մալադեց։ Բայց պետք է հասկանալ, որ երաժշտական թռեշ մատուցելիս դու ոչ միայն մուղամ սիրողների գովասանքին ես արժանանալու, այլ նաև չսիրողների քլնգոցին։ Դրա համար, խելոք քո կլկլոցները արա ու մի փորձի՛ր ցածրորակ ապրանքդ վրաներս սաղացնել՝ պատսպարվելով Մաթևոսյանի ու Համբարձումյանի կերպարների հետևում։ Նրանք մեծություններ են, իսկ դու լավ գումար աշխատող, բայց այդուհանդերձ՝ վետերոկային երաժշտության աստղ։ Այսքանը։

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California