Կրասնոդարում ավտոբուսն ընկել է ծովը. զոհերի թվում երկու հայ կա
SOCIETYՍտացված նախնական տվյալների համաձայն, Կուբանում ավտովթարի զոհերի թվում կա ազգությամբ երկու հայ: Այս մասին հայտնում են Դոնի Ռոստովի Հայաստանի հանրապետության գլխավոր հյուպատոսությունից:
«Նրանց քաղաքացիությունը ճշտվում է»,- նշված է Հայաստանի ԱԳՆ Twitter-ում էջում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 25-ին, Կրասնոդարի երկրամասում ավտոբուսը ծովն է ընկել, ինչի հետեւանքով 16 մարդ է զոհվել:
«16 մարդ զոհվել է, 24-ը՝ փրկվել, նրանցից 8-ը հոսպիտալացվել են»,- ասվում է Կրասնոդարի երկրամասում Ռուսաստանի ԱԻՆ-ի ԳՎ-ի հաղորդագրությունում։
Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են։ Գործի առթիվ քրեական գործ են հարուցել։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



