Մխիթարյանի տաղանդն այս տարի ավելի լավը կլինի. Մոուրինյո
SPORT«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով՝ ինքը և Հենրիխ Մխիթարյանը սկսել են լավ հասկանալ միմյանց:
«Նա սկսել է հասկանալ ինձ, ես նրան: Նախորդ մրցաշրջանի սկզբին, եթե նա կարողանար առավել լավ հասկանալ ինձ, ապա մենք լավ կսկսեինք: Մենք շատ ժամանակ ենք անցկացնում միասին, սովորում ենք միմյանցից, նա ինձ ավելի լավ գիտի, ես նրան: Մխիթարյանի տաղանդն այս տարի ավելի լավը կլինի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոուրինյոնի խոսքերը մեջբերում է Յունայթեդի կայքը:
Անգլիական Պրեմիեր լիգայի 2 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ունի երկու հաղթանակ և 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հենրիխ Մխիթարյանը երկու խաղերի ընթացքում դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



