Կոնտեին զարմացրել է Ազարի հրավերը Բելգիայի հավաքական
SPORTԼոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին զարմացրել է այն փաստը, որը Բելգիայի հավաքականի մարզչական շտաբը աշխարհի առաջնության ընտրական հանդիպումների համար հրավիրել է նաեւ անգլիական թիմի կիսապաշտպան Էդեն Ազարին: Ֆուտբոլիստը հունիսին ստացած ծանր վնասվածքից հետո դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել «Չելսիի» գլխավոր թիմում:
«Ազարը հանդես է գալիս մեր ակումբի 23 տարեկանների թիմում, որպեսզի աստիճանաբար մարզավիճակ հավաքի: Եթե նա պատրաստ լիներ, ապա կխաղար գլխավոր թիմում: Չի կարելի արագացնել գործընթացը: Նրան ժամանակ է անհրաժեշտ: Ազարը շատ կարեւոր է «Չելսիի» համար»,- Կոնտեի խոսքը մեջբերում է «Չելսիի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Ազարը ոտքի կոտրվածքը ստացել է Բելգիայի հավաքականում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



