Անցած շաբաթ արցախա-ադրբեջանական շփման գոտում պահպանվել է հարաբերական հանգիստը
SOCIETYԱրցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում օգոստոսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում նախորդ շաբաթներին հաստատված հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ շուրջ 160 անգամ, հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը այդ ընթացքում շարունակել են սահմանված կարգի համաձայն տանել մարտական հերթապահություն և տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



