Տավուշի մարզում 37-ամյա վարորդը գարեջուր զտելու հումքով բարձված բեռնատարով կողաշրջվել է. կա վիրավոր
SOCIETYՏավուշի մարզում այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհի 9.8 կմ հատվածում 37-ամյա Արթուր Մելիքյանը իր վարած DAE մակնիշի 155 ԼՕ 55 համարանիշի խոշոր բեռնատարով կողաշրջվել է։
shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով բեռնատարի ուղեւորին տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Դավիթ Մալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորի ինքնությունը եւ վարորդի ամբողջական տվյալները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ բեռնատարն ուղեւորվում էր Ղազախստան եւ բարձված էր գարեջուր զտելու համար հումքով։
1
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
2
The Power of One Dram — to Mathemik NGO
3
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
4
Winter adventures continue at Myler: Idram&IDBank
5
Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber



