Կուբանում ծովն ընկած ավտոբուսը մասնավոր անձի է պատկանում
SOCIETYՆախօրեին Կրասնոդարի երկրամասում ծովն ընկած ավտոբուսը պատկանում է անհատ ձեռներեցին։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Ավտոբուսը չի պատկանում ОТЭКО ընկերությանը, դրա սեփականատերն անհատ ձեռներեց է, որը տրանսպորտային ծառայություններ է մատուցում, նաեւ բեռների շինարարության տերմինալում»,-հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում։
ОТЭКО ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Միշել Լիտվակը նախօրեին հայտարարել է, որ միջադեպից հետո ընկերությունը մտադիր է սեփական ավտոբուսներ ձեռք բերել։
Հիշեցնենք, որ բանվորներին տեղափոխող ավտոբուսն օգոստոսի 25-ին ծովն է ընկել՝ հերթապահությունից վերադառնալուց հետո։ Զոհվել է 18 մարդ, այդ թվում երկու հայեր։ Շաբաթ Կրասնոդարի երկրամասում սուգ է հայտարարվել։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



