Բրյուսելում զինվորները սպանել են «Ալլահ աքբար» բղավելով իրենց վրա հարձակված երիտասարդին
INTERNATIONAL NEWSԲելգիացի զինվորներին հաջողվել է սպանել Բրյուսելում դանակով իրենց վրա հարձակված մարդուն: Իրավապահներն այն որակել են ահաբեկչական հարձակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է BBC-ն:
Հարձակումը կատարվել է քաղաքի կենտրոնում: Սոմալիից 30 տարեկան ահաբեկիչը մահացել է հիվանդանոցում: Զինվորներից մեկը վիրավոր է ձեռքից:
Բելգիայի Դաշնային դատախազության գրասենյակից ասել են, որ մինչ այդ հարձակվողը հայտնի չի եղել ահաբեկչական գործողություններում, սակայն հարձակման ժամանակ բղավել է «Ալլահ աքբար»:
Զինվորների ներկայությունը փողոցում անվտանգության պահպանման մեծածավալ գործողությունների մի մասն է եղել` նախատեսված հանգստացնելու հանրությանը 2016-ի մարտի ահաբեկչությունից, որը խլել էր 32 մարդու կյանք:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



