Վրացական Բորժոմիում բռնկված հրդեհը մարվել է
SOCIETYՎրաստանի իշխանությունները հայտարարել են, որ Բորժոիմում բռնկված և գրեթե մեկ շաբաթ շարունակված հրդեհն այս պահին մարված է, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Երկրի վարչապետի հրամանով արտակարգ իրավիճակների շտաբը, սակայն, ևս մի քանի օր կաշխատի տեղում:
Նշենք, որ հրդեհը բռկվել էր օգոստոսի 20-ին, սկզբում այն հաջողվել էր մարել, սակայն ավելի ուշ կրակի օջախները նորից տարածվել էին՝ սաստիկ քամու պատճառով:
Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին ՀՀ ԱԻ նախարարությունից Վրաստան ուղևորվեց փրկարար ծառայության շարասյունը՝ 8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ (ընդհանուր՝ 57-հոգանոց անձնակազմով), որը դեպքի վայրում կծառայի որպես օպերատիվ գործողությունները համակարգող շտաբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



