Ոսկեհատ գյուղում վթարի ենթարկված մեքենայի 31-ամյա վարորդը ծայրահեղ ծանր վիճակում է
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 26-ին՝ ժամը 14:25-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ «Mersedes E-320» մակնիշի 86 OQ 086 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1986 թ. ծնված Հ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը Հ. Հ.-ը հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ տուժածի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



