Ջրասույզները գտել են Կրասնոդարում ավտոբուսի՝ ծովն ընկնելու հետևանքով անհետ կորած տղամարդու դին
SOCIETYՋրասույզները գտել են տղամարդու դին, որը Կրասնոդարի երկրամասում ավտոբուսի ծովն ընկնելու պատահարի հետևանքով անհետ կորած էր համարվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է փրկարար ծառայության ներկայացուցիչը:
Այդպիսով, վթարի հետևանքով զոհերի թիվը հասնում է 18-ի, նրանցից երկուսը ազգությամբ հայեր են: «Մենք գտել ենք նրա մարմինը: Հիմա նրան ջրից հանում են»,- ասել է գործակալության զրուցակիցը: Տղամարդու դին գտնելու տեղեկատվությունը պաշտոնապես հաստատել են նաև ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային կառույցում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



