Ինքն իմ վրա կասկածում էր, որ հեռախոս եմ գողացել. դանակահարությունը բացահայտվել է
SOCIETYՕգոստոսի 21-ի երեկոյան Եղվարդի հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել քաղաքացի: Նա հայտնել էր, որ անհայտ անձը փողոցում փորձել է հափշտակել պարանոցի շղթան եւ դիմադրության հանդիպելով՝ դանակհարել:
Պարզվել է, որ այդ օրը տղամարդը Սայաթ-Նովա փողոցում վիճաբանության ընթացքում է դանակահարվել: Հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել էր նրա ծանոթը՝ Եղվարդի բնակիչ Սարգիս Մանուկյանը:
Օգոստոսի 22-ին նա հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել:
«Կոնֆիլկտ առաջացավ նրանից, որ ինքն իմ վրա կասկածում էր, որ հեռախոս եմ գողացել: Ասում էր՝ թե բա ես սաղի վրա էլ կասկածում եմ, հատկապես քո վրա»,-ոստիկանությունում պատմել է բերման ենթարկվածը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



