Ըմբշամարտի ԱԱ. Գեորգի Կետոևը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
SPORTՓարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչ, 97 կգ քաշային Գեորգի Կետոևը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
Մեր ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 8:1 հաշվով առավելության է հասել ֆրանսիացի Մաքսիմ Ռեմի Ֆրանսուայի նկատմամբ, այնուհետև` 1/8 եզրափակչում, 5:0 հաշվով հաղթել է հնդիկ Սատիվարտ Կադիանին, իսկ քառորդ եզրափակչում 12:2 հաշվով առավելության է հասել Ուզբեկստանի ներկայացուցիչ Մագոմեդ Իբրագիմովի նկատմամբ և դուրս է եկել կիսսաեզրափակիչ:
Այստեղ, սակայն, Կետոևը 0:2 հաշվով պարտություն է կրել Ռուսաստանի ներկայացուցիչ Աբդուլռաշիդ Սադուլաևից, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում երեկոյան կգոտեմարտի վրացի Էլիզբար Օդիկաձեի հետ:
Ինչ վերաբերում է մեր մյուս ներկայացուցիչ, 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանին, ապա վերջինս մեկնարկային գոտեմարտում 10:14 հաշվով պարտվել է ճապոնացի Սուշուե Տակատանիին ու դուրս է մնացել հետագա պայքարից: