«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Լեսթեր»-ին. Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ
SPORTՖուտբոլի Անգլիայի առաջնության 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Լեսթեր»-ին (2:0):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին խաղակեսում «կարմիր սատանաները» առավելություն ունեին, սակայն չօգտագործեցին այն: Երկրորդ կեսում թիմի նորեկ Լուկակուն չիրացրեց 11 մետրանոց հարվածը:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպման 70-րդ րոպեին դարձավ ընթացիկ մրցաշրջանի 5-րդ գոլային փոխանցման հեղինակ: Հայ կիսապաշտպանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ռեշֆորդը: Խաղակեսի վերջնամասում «կարմիր սատանաները» խփեցին նաև երկրորդ գոլը: Աչքի ընկավ Ֆելաինին:
Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, ստացավ դեղին քարտ և փոխարինվեց 72-րդ րոպեին:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 9-ին՝ մրցելով «Սթոք Սիթի»-ի հետ:
Ասյ տուրից հետո Յունայթեդն ունի 9 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: