Մեյվեզեր. Սա իմ վերջին մենամարտն էր
SPORTՊրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի 12-ակի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը խառը մենամարտերի UFC չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորին 10-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթելուց հետո հայտարարել է, որ այլեւս չի վերադառնա ռինգ:
«Շատ բարդ եւ դժվար մրցակից էր, սպասվածից ավելի լավն էր: Բայց լավագույնը ես եմ: Ոչ այնքան ակտիվ մեկնարկը իմ մարտավարությունն էր: 7-րդ ռաունդից մրցակիցը հոգնած էր եւ ուժեղ հարվածներ էր բաց թողնում:
Ես խոստացել էր, որ ժամանակից շուտ կհաղթեմ, այդպես էլ եղավ: Սա իմ վերջին մենամարտն էր: Եվ վերջին պարի համար ընտրել էի հարմար պարողի»,- մենամարտից հետո ասել է Մեյվեզերը:
Մեյվեզերը 50-րդ հաղթանակը տարավ եւ գերազանցեց Ռոկի Մարչիանոյի ռեկորդը՝ 49 հաղթանակ
Մեյվեզերը կստանա 100 միլիոն դոլար, 29-ամյա ՄաքԳրեգորը 30 միլիոն: Այս հոնորարների մեջ ներառված չեն բոնուսներն ու տոմսերի եւ վճարովի հեռուստաեթերի եկամուտից նրանց հասնող տոկոսները: Մեյվեզերի վերջնական եկամուտը կարող է հասնել 400 միլիոն դոլարի, ՄաքԳրեգորինը՝ 127 միլիոնի: