Ամերիկայում կայացել է տարվա ամենատարօրինակ հարսանիքը
LIFEԱմերիկացի հարսն ու փեսան իրենց հարսանեկան արարողությունն անց են կացրել ավտոբուսներից մեկի սրահում: Հոգևորականի դերում հանդես է եկել նրանց ծանոթը: Հատուկ այս առիթի համար նա դարձել է «Կյանքի ունիվերսալ եկեղեցու» հետևորդ: Այս տարօրինակ անվամբ կազմակերպության անդամները կարող են դավանել իրենց ցանկացած կրոնը և ցանկության դեպքում հոգևորականի կարգ են ստանում:
Հարսանիքին 50 հյուրեր են ներկա եղել, այդ թվում՝ ավտոբուսի ուղևորները: Բանն այն է, որ հարսն ու փեսան 13 տարի առաջ հենց ավտոբուսում էլ ծանոթացել են, իսկ ամուսնությունը նույն երթուղին սպասարկող ավտոբուսում նշելը փեսայի գաղափարն է եղել:
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
3
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
4
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
5
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



